Վահրամ Միրաքյանի հանդիպումը Լեհաստանի հայ գործարարների հետ
02 Dec 2024
Մանթաշյանց գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանն աշխատանքային այցով Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում էր, որի ընթացքում կայացավ հանդիպում տեղի հայ գործարարների հետ։
Քննարկվեցին բիզնես համագործակցության հնարավոր տարբերակները՝ Հայաստանի և Լեհաստանի գործարար համայնքի միջև։ Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև իրազեկվելու հայկական ամենամեծ բիզնես ցանցի գործունեության և տեսլականի մասին։