Գինու ակումբ և բիզնես այց Alluria wines-ում
25 Nov 2024
Շարունակում ենք ճանաչել գինու մշակույթն ու այս անգամ «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամները բիզնես այցով Alluria wines ընկերությունում էին։
Alluria wines–ի հիմնադիր Սամվել Մաչանյանը շրջայցի ընթացքում պատմեց գինու պատրաստման նրբությունների և պահպանման առանձնահատկությունների մասին, մանրամասնորեն բացատրելով այն գործընթացները, որոնք պահանջվում են որակյալ արտադրանք ստանալու համար։
Վերջում ակումբականների համար կազմակերպվեց գինու հյուրասիրություն։